6
5
4
3
2
1
-1
Պարկ Գյումրին նորաոճ և հարմարավետ բազմաֆունկցիոնալ ընտանեկան բնակելի համալիր է: Թաղամասը կառուցվում է Գյումրու Տեքստիլ Թաղամասում՝ Շիրակի մարզպետարանի հարևանությամբ՝ Գարեգին Նժդեհ 9/10 հասցեում: Բնակելի համալիրի ճարտարապետության հիմքում դրված է Գյումրու կոլորիտը՝ ժամանակակից ճարտարապետական լուծումներով։ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ(ՄՈՆՈԼԻՏ) կոնստրուկցիան և միայն բարձր որակի շինարարական նյութերի օգտագործումը ապահովում է սեյսմակայունություն 10 և ավելի բալ։ Ոգեշնչման աղբյուրը կառուցվելիք 4500 քմ մակերեսով այգին է, որի շուրջ կառուցվելու է թվով 8 մասնաշենք։ Այգում նախատեսված է կառուցել հանգստի գոտիներ, խաղահրապարակ և խաղադաշտ, շատրվան և զրուցարաններ,համալիրի բոլոր տարիքային խմբերի բնակիչների համար։
Մուտքերում տեղադրվելու են Եվրոպական Ստանդարտներին համապատասխան որակյալ վերելակներ։ Նախատեսված է կառուցել 1 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Բնակարանները հանձնվելու են գնորդներին տեղադրված որակյալ արտաքին դռնով և պատուհաններով, ներքին միջնորմային պատերով,գաջապատված,հատակը ցեմենտային հարթեցվող շերտով: Հարգելի հաճախորդներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել,որ կայքում հնարավոր են որոշակի անճշտություններ,տվյալ հարթակը ստեղծվել է բնակելի համալիրի մասին ինֆորմացիան ավելի հասանելի դարձնելու համար։Բնակարանների ձեռքբերման համար կխնդրենք մոտենալ գրասենյակ։
Գրասենյակ՝ ք. Գյումրի ,Գարեգին Նժդեհ 5/10
Երկ-Ուրբ 10:00 - 18:00 Շբթ 10։00-14։00